Արդեն երկրորդ տարին անընդմեջ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, «Էրեբունի-Երևան» տոնակատարությունն առանձնանում է նաև սոցիալական բաղադրիչով: Այս տարի ևս, Երևանի ծննդյան տարիների թվով պայմանավորված, մայրաքաղաքի 2797 ընտանիք Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կստանա էլեկտրատեխնիկական սարքավորումներ: