«Արմենիա» հեռուստաընկերությունում արդեն գործում է Հայաստանի ամենամեծ կանաչ տաղավարը, ինչը թույլ կտա ստեղծել վիզուալ բարձրորակ էֆեկտներով հաղորդումներ ու ֆիլմեր: Միջազգային մի քանի ընկերություններ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել և իրենց նկարահանումներն իրականացրել են Արմենիա TV-ի կանաչ տաղավարում: